Միջազգային 

Ալիևի կառավարությունը հոգո՞ւմ է Արևմուտքում իր իմիջի մասին. Foreign Policy Journal

analitik.am

Ադրբեջանն իրեն «ողջույնի տուն է դարձնում» հարևան պետությունների շրջանում՝ Ռուսաստանից Իրան, ավելի ընդարձակ Մերձավոր Արևելք, որոնք մերժում են իրենց քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու արհամարհում ժողովրդավար պետությունների՝ քաղաքացիների հետ վարվելու ուղիները, գրում է Foreign Policy Journal պարբերականը։



Իլհամ Ալիևի կառավարությունը հոգո՞ւմ է Արևմուտքում իր իմիջի մասին։ Մինչև վերջերս թվում էր, թե հոգում է։



Երկար տարիների ընթացքում նավթով հարուստ կասպիական երկիրը փորձել է իմիջը կարգի բերել՝ հյուրընկալելով միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են «Եվրատեսիլը», Համացանցի համաշխարհային համաժողովը, ԵԱՀԿ ԽՎ գագաթնաժողովը, ինչպես նաև այս ամռանը սպասվող առաջին Եվրոպական խաղերը։ Ալիևն ու իր թիմը նաև բավականաչափ գումար են ծախսում ԵՄ-ում և եվրոպական մայրաքաղաքներում լոբբիստական ջանքերի համար։



Սակայն արևմտյան և տեղական կազմակերպություններին ճնշելու և մամուլին սահմանափակելու Ադրբեջանի կառավարության վերջին քայլերը բացասական էֆեկտ են ունեցել երկրի միջազգային իմիջի, և ըստ որոշ վերլուծաբանների՝ նաև Ադրբեջանի բիզնես կլիմայի ընկալումների վրա։



«Ինչո՞ւ մեզ». ադրբեջանցի պաշտոնյաներ



«Ինչո՞ւ ենք թիրախավորվել արևմտյան մամուլի կողմից։ Դա այն պատճառով է, որ մենք ցանկանում ենք լինել ԱՄՆ դաշնակի՞ցը»,- անցած ամսվա սկզբին Վաշինգտոնում լսարանին հարց են ուղղել ադրբեջանական կառավարության պատվիրակներ, միլի մեջլիսի միջազգային հարցերով կոմիտեի անդամներ Սամադ Սեյիդովն ու Ասիմ Մոլազադեն։



Խոսելով Capitol Hill Club-ում (հանրապետականներին պատկանող մասնավոր սոցիալական ակումբ)՝ Սեյիդովն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վրա երբեմն անդրադառնում են «պակաս կարևոր խնդիրները՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ», և դա բացասաբար է ազդում Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու երկրի փորձերի վրա։



Ամերիկան, հավելել է Ասիմ Մոլազադեն, պետք է «պաշտպանի ազատությունն իմ երկրում…»։



Ի տարբերություն ադրբեջանցի պաշտոնյաների՝ Արևմուտքում շատերը մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատությունների վերաբերյալ հետաքննությունները և փաստերով հայտարարությունները տեսնում են որպես ժողովրդավարության համար հիմնական գործոններ, և դրանց սղությունը որպես առաջնորդություն՝ դեպի կոռուպցիա և ավտորիտարիզմ։



Ադրբեջանը մի անգամ բացել է իր դռներն Արևմուտքի առջև։ Ապտակված Խորհրդային Մոսկվայի կողմից՝ Հեյդար Ալիևը, Պետանվտանգության կոմիտեի նախկին սպան և կոմունիստական դարաշրջանի առաջնորդը, վերդարձել է իր հայրենի Ադրբեջան՝ ղեկավարելու երկիրը և վերահսկելու Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության աննախադեպ մեկնարկն ու արագ ընդլայնումը՝ 1993 թվականին իշխանության գալուց հետո։ Նա արևմտյան բիզնեսին ու քաղաքացիական հասարակության խմբերին հրավիրեց Բաքու, կոչ արեց վարձել տեղացի աշխատողներ, հանեց մամուլի գրաքննությունը։



Սակայն որդու՝ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանում փոփոխություններ տեղի ունեցան, նա իրեն ենթարկեցրեց արևմտամետ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունն ու մամուլը։



Ալիև ավագը մի անգամ մամուլն անվանել էր «հասարակության հայելին»։ Այսօր՝ նրա որդու կառավարման ներքո, այդ հայելին տարել են ադրբեջանցիներից։ Նրանց մամուլը ոչ այլ ինչ է, քան ժամանց՝ վառ շոուների, լուրերի և կինոնկարների օրական չափաբաժնով։ Պետական մամուլն իր կողմնակիցների մոբիլիզացման համար կիրառելու փոխարեն, ինչպես հայրն էր անում, Իլհամ Ալիևը տեսնում է այն որպես ժողովրդին հանգստացնելու ու շեղելու միջով։



Ճնշում…


Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների ընթացիկ ձերբակալություններն ավելի լայն ճնշման մաս են: Այն ի սկզբանե սկսվել էր որպես պատասխան 2013-ի հոկտեմբերի նախագահական ընտրություննրից հետո արևմտյան քննադատությանը։ Ընտրությունների ավարտից հետո Ալիևը, որը հայտարարել էր երրորդ ժամկետոմ իր հաղթանակի մասին, ժամանակ չկորցրեց՝ լայն ճնշում սկսելու քաղաքացիական հասարակության վրա, հատկապես նրանց, ովքեր ներառված էին ընտրական մոնիտորինգային գործընթացում։



Չնայած Արևմուտքի շատ դիտորդներ ու քաղաքական առաջնորդներ լուրջ մտահոգություններ հայտնեցին Ադրբեջանում վատթարացող իրավիճակի վերաբերյալ, Ադրբեջանի ամենահարգված ընտրական մոնիտորինգային խմբի ղեկավար Անար Մամադլիի ձերբակալությունը, ինչպես նաև մեղադրանքները Բաքվում գտնվող արևմտյան ինստիտուտների դեմ, անմիջապես չազդեցին Ալիևի կառավարության միջազգային հեղինակության վրա։



Ալիևին հաջողվեց բթացնել միջազգային և ներքին քննադատությունն իր նշանակալի լոբբիստական քաղաքականության միջոցով՝ մատնացույց անելով իր և հոր զգալի քաղաքական ձեռքբերումները։ Ճնշումները մեծապես խույս տվեցին միջազգային ուշադրությունից մինչ անցած ամառ Ալիևի կողմից դիրքի չարաշահումը։



Մի քանի տասնյակ իրավապաշտպաններ, քննադատող ակտիվիստներ և լրագրողներ ձերբակալվեցին իբրև թե երկրի կայունության պառակման մեղադրանքով, լրատվական դաշտի մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունները հայտնվեցին ինտենսիվ քաղաքական ճնշման ներքո, մեծ մասը ենթարկվեց պատժիչ հարկային տույժերի, և քննադատող մեկնաբանները՝ հետաքննող լրագրողները, ինչպիսին էր Խադիջա Իսմայիլովն ու այլք, հրապարակային կոշտ քննադատության ենթարկվեցին բարձրաստիճան պաշտոյաների կողմից։



Լրագրողներ Ռաուֆ Միրկադիրովի, Սեյմուր Հազիի, Խադիջա Իսմայիլովայի և շատ այլոց ձերբակալությունները մեծապես բարձրացրին միջազգաին ուշադրության մակարդակը Ադրբեջանում մամուլի ազատության և քաղաքական հասարակության իրավիճակի վրա։ Մինչ Իսմայիլովայի ձերբակալությունն Ալիևի կառավարության համար ավելի հեշտ էր մամուլի նկատմամբ ճնշումը ձևակերպել որպես հակահայկական քարոզչության մաս, սակայն Խադիջայի ձերբակալությունից հետո երկրում շատերը սկսեցին ահազանգել։



Անշուշտ, կառավարությունն օգտվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարատությունից և շրջակա տեղեկատվական պատերազմից՝ քննադատական այլախոհության վրա իր ճնշումը ներկայացնելով ոչ թե որպես «գրաքննություն», այլ օրինական պատասխան ազգային անվտանգությանն ուղղված աճող սպառալիքին։



2014-ի դեկտեմբերի վերջին իշխանությունները ռեյդի ենթարկեցին «Ազատություն» ռադիոկայանի տեղի գրասենյակը՝ ողջ անձնակազմին տանելով հարցաքննության և առգրավելով համակարգիչներն ու կնքելով գրասենյակները։ Անձնակազմի անդամներն ավելի ուշ կրկին հանցաքննվեցին՝ առանց իրավական ներկայացուցչության. ոմանք՝ գիշերվա կեսին, գիշերազգեստներով։



Անկախ լրագրողների, ակտիվիստերի նկատմամբ ճնշումը ոսկե հնարավորություն տվեց՝ ընդհատելու ադրբեջանական կառավարության առաջընթացի մասին պատմությունը։ Այն ի ցույց դրեց կառավարության ավտորիտար բնույթը արևմտյան ավելի լայն լսարանին և միաժամանակ կառավարություն էլ ավելի ավտորիտար դարձրեց։

Նույն շարքից