Բարի օր 

Ազգային ժողովը լքած բոլոր պատգամավորները

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, քանի որ նշանակվելու է ՊՎԾ պետի պաշտոնակատար: Ուլիխանյանից առաջ էլ մանդատը վայր էր դրել իմքայլական Գայանե Աբրահամյանը:

Ուլիխանյանը կլինի ԱԺ 8-րդ պատգամավորն, ով վայր է դնում մանդատը: Նախորդ դեպքերում պատգամավորները լիազորություններից հրաժարվել են տարբեր պատճառներով: Եթե Մանե Թանդիլյանը հեռացավ առողջական խնդիրների պատճառով, օրինակ Արսեն Ջուլֆալակյանը հեռացավ թիմի ներսում եղած տարաձայնությունների պատճառով: Կան նաև նախկին պատգամավորներ, ովքեր հեռացել են այլ պաշտոնի համար, ինչպես օրինակ Արմեն Փամբուխչյանը:

ԱԺ-ն լքած 6 պատգամավորներն են Առաքելյան Էդգարը, Գրիգորյան Վահագնը, Թանդիլյան Մանեն, Խաչատուրյան Նարինեն, Ջուլֆալակյան Արսենը, Փամբուխչյան Արմենը:

Նույն շարքից