Քաղաքականություն 

Սա Հայաստանի դեմ կազմակերպված և լավ մշակված ագրեսիայի պլանի մի մասն է. Արթուր Ղազինյան

analitik.am

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանական ագրասիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող առերևույթ չեզոքությունը առիթ է տվել որոշ խմբերին հակառուսական տրամադրություններ գեներացնել հանրության շրջանում: Այս մասին իր էջում գրում է Արթուր Ղազինյանը:

«Այս իրավիճակի ամբողջ պարադոքսը այն է, որ նույն այդ խմբերը շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի կարող անթաքույց աջակցություն ցուցաբերել պատերազմող կողմերից որևէ մեկին մի քանի հիմնավոր պատճառներով:

Նշեմ միայն մեկը. Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետևաբար ՊԱՐՏԱՎՈՐ Է ցուցաբերել առավելագույն չեզոքություն: Նույնիսկ ավելին, Հայկական շահից չի բխում Ռուսաստանի չեզոքության խախտումը, քանի որ դա կհանգեցնի Մինսկի խմբի վարկաբեկման և փլուզման՝ մեր համար հետագա բոլոր վտանգավոր հետևանքներով:

Հետևաբար, Ռուսաստանի Հայաստանի կողմից պատերազմին միջամտելու սպասում ձևավորող և Ռուսաստանին քննադատաող բոլոր խմբերն ու ուժերը իրականացնում են կոնկրետ պատվեր և նպատակ ունեն Հայ ժողովրդի շրջանում սևացնել Ռուսաստանի՝ որպես Հայաստանի և Հայ ժողովրդի բարեկամ պետության կերպարը:

Սա Հայաստանի դեմ կազմակերպած և լավ մշակված ագրեսիայի պլանի մի մաս է:

Զենքի և զինամթերքի խնդիր Հայաստանը չունի, դե իսկ ՀԵՐՈՍ զինվորների պակաս երբեք էլ չենք ունեցել»,-նշում է նա:

 

Նույն շարքից