Քաղաքականություն 

Ռուսաստանից արձագանքում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հավանականությանը

analitik.am

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին քննարկումներն ավելորդ են, հայկական կողմը նման խնդրանքով դեռ չի դիմել։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը։ Հայտնում է Ria.ru-ն։

«Եթե խոսենք ՀԱՊԿ-ի շրջանակներում որևէ լուծումների մասին, ապա բոլոր գործընթացները հստակ գրված են կանոնադրական փաստաթղթերում։ Հիմնարար, սկզբնական կետը համապատասխան երկրի կողմից դիմելն է, եթե տվյալ երկիրն իրեն համարում է ագրեսիայի օբյեկտ։ Մինչ այն պահը, քանի հայկական կողմը նախաձեռնողականություն չի ցուցաբերում, այս թեմայով բոլոր տիպի քննարկումներն, ըստ իս, բացարձակ ավելորդ են»,- ասել է Կոսաչևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև նշել է, որ եթե նման դիմում լինի, և եթե հայկական կողմը հիմնավորումներ ներկայացնի, որոնք հաստատում են այդ խնդրանքը, ապա դա կդառնա ՀԱՊԿ հավաքական քննարկման առարկա․ «Դա չի կարող լինել ռուսական կամ ՀԱՊԿ անդամ մեկ այլ կողմի միակողմանի որոշում։ Ինչ վերաբերում է ավելի լայն իմաստով խաղաղապահությանն՝ ԵԱՀԿ ինչ-որ ուժեր սահմանի երկայնքով և այլն, ապա այստեղ նույնպես հարցը պետք է կոլեկտիվ քննարկվի։ Այս դեպքում նորից, իմ խորին համոզմամբ, որևէ նախաձեռնողականություն, ամեն դեպքում այս փուլում, հաշվի առնելով իրավիճակի ներկայիս բնույթը, որևէ նախաձեռնողականություն չպետք է լինի որևէ մեկի կողմից, բացի Հայաստանից և Ադրբեջանից, եթե մենք խոսում ենք լայն իմաստով Մինսկի խմբի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մասին։

 

Նույն շարքից