Բարի օր 

Թուրքիան հետ քա՞յլ է անում Արցախի հարցում

analitik.am

Հոկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության սրացման հարցը։ Նախարարներն անհանգստություն են հայտնել շարունակական զինված բախումների կապակցությամբ, նշել են, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Նշվել է, որ անթույլատրելի է հակամարտության մեջ ներգրավվել այլ տարածաշրջաններից անօրինական զինված խմբերի զինյալներին։ Ընդգծվել է, որ կարևոր են բացարձակ հավասարակշռված քայլերը՝ Երևանին և Բաքվին քաղաքական-դիվանագիտական օգնություն ցուցաբերելու հարցում։

Հաստատվել է ՌԴ-ի և Թուրքիայի գործողությունների սերտ կոորդինացման պատրաստակամություն՝ ուղղված իրավիճակը կայունացնելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արագ խաղաղ բանակցային կարգավորման դաշտ տեղափոխելուն

Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ այդ թվում 2020-ի հոկտեմբերի 1-ին ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարության վրա։

 

Նույն շարքից