Տեսանյութեր Քաղաքականություն 

Մինչ օրս Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն կոնսուլտացիաներին. Փաշինյան

analitik.am

 

Անկեղծ ասած, նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը համաձայն է զինվորականների միջև հանդիպման, որի ընթացքում մեծանիզմներ կհամաձայնեցվեն հրադադարի վերահսկման համար:

«Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա:

Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին»,-ասել է նա:

 

Նույն շարքից