Հասարակություն 

Տղերք, ձեզ շատ եմ խնդրում, կյանքով հետ եկեք, մահով չէ, այլ կյանքով մնացեք մեր պատմության մեջ, մեռնեմ ձեր սրտին. Նազենի Հովհաննիսյան

analitik.am

 

...պատերազմի դեմքը փոփոխական է. իրենը չունի, անընդհատ մեր սիրելի, մեր հարազատ ու ծանոթ մարդկանց դեմքն է խլում...

Հովոյին վստահ եմ տեսել եք շատերդ. իր` միմի սպիտակ դիմակով, ժպիտով ու ժպտացնող: Երբեք չեմ լսել օֆ անի, բողոքի կամ տրտնջա` ֆինանսի չլինելուց, նկարահանման ուշ ժամից կամ բոլոր գոյություն ունեցող իրական խնդիրներից: Հովոն ուժեղ տղա էր. բառիս բոլոր իմաստներով: Ուժեղ և ինչքան ուժ ուներ` համեստ... ընդամենը մի տարով էր մեծ ինձնից. նրա տեղը կարող էի լինել ես...

Տղերք ձեզ շատ եմ խնդրում, ԿՅԱՆՔՈՎ ՀԵՏ ԵԿԵՔ, մահով չէ, այլ ԿՅԱՆՔՈՎ մնացեք մեր պատմության մեջ մեռնեմ ձեր սրտին, Հերոս եք` ուղն ու ծուծով, ձեր ամեն ապրած վայրկյանով հերոս եք, մեզ օդի ու ջրի պես դուք եք պետք` մենակ հետ եկեք... (...

Հա, ճիշտ է, Հայաստանը չունի նավթի ու գազի անոթներ, որոնցով անընդհատ պատերազմներ հրահրի ԽԱՂԱՂ բնակիչների դեմ` ինչպես անում են Թուրքիան և Ադրբեջանը,որ հա գարշեղություն տարածեն, բայց ունի մինչև հավերժություն ձգվող ու ԿՅԱՆՔՈՎ լցված Երակներ, էդ երակների մեջ էնքան Սեր, էնքան ուժ ու համերաշխություն ենք լցնելու, որ ԱՐՏԱՀԱՆԵՆՔ Էս գրողի տարած խելագար աշխարհը, որ ԲՈՒԺՎԻ... էն աշխարհ, որտեղ բոլորը միմ են դարձել, իսկ ՄԻմը` Հերոս!

Հով ջան, ընկեր ջան... կներես(...

կներես որ ժամանակին քեզ լիքը մարդ էդպես էլ չճանաչեց` որպես տաղանդավորագույն Մնջաղախացի, որպես սովորական Երկրի արտասովոր Մարդու... որի մեջ կյանքն էնքան շատ էր, որ մեզ էլ բաժին հանեց ...(

Շնորհակալ եմ:

Փառավոր հերոսներին` մեր խոնարհումը և Հայրենիքը սիրով, ծնունդով ու կյանքով զարգացնելու երդումը...(

Հովհաննես Հաջինյանը. ծնվեց, ապրեց շատ համեստ, բեմում ճախրեց, հերոսացավ:

Հավերժ փառք:

Նազենի Հովհաննիսյան

Նույն շարքից