Քաղաքականություն 

Բորելն այս պահին բանակցում է Արմեն Սարգսյանի հետ. Ստանո

analitik.am

 

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Եվրահանձնաժողովում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյին:

«Հենց հիմա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը բանակցություններ է վարում Հայաստանի նախագահի հետ՝ քննարկելով այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը:

Նա նաև երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ասել է, որ մարտկան գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն ու կողմերը պետք է սկսեն բանակցել՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո»,-ասել է նա:

Նշենք, որ Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է Յենս Ստոլտենբերգի ու Շառլ Միշելի հետ:

 

Նույն շարքից