Հասարակություն 

ԶԼՄ հրապարակումների արգելքը սահմանվում է կառավարության որոշման հստակ կետերով

analitik.am

 

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, 168.am լրատվականը հրապարակել էր ՀՀ ոստիկանության կողմից ստացված հարցման պատասխանը՝ կապված ռազմական դրությամբ ընթացքում ԶԼՄ-ների նկատմամաբ կիրառվող սահմանափակումների հետ։ 168.am-ը, մասնավորապես, փորձել էր հստակեցնել, թե որ լրատվականներն են տուգանվել տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար և որոնք են այն չափորոշիչները, որոնց չեն համապատասխանել հրապարակումները։

Ի պատասխան հարցման՝ ոստիկանությունը նշել էր, որ հրապարակումների գնահատումը կատարվում է՝ հիմք ընդունելով կառավարության սեպտեմբերի 27-ին ընդունված՝ «ՀՀ-ում ռազմական դրության մասին» թիվ 1586-Ն որոշման 9.1 և 9.2 կետերը։ Լրատվակայքը, եզրակացրել էր, թե հարցմանը պատասխանելիս ոստիկանությունը հղում է արել Կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերի։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին կառավարության թիվ   մեջ հոկտեմբերի 8-ին կատարվել են լրացումներ։ Համաձայն փոփոխությունների՝ խմբագրվել է հրամանի 9-րդ կետը, լրացվել են 9.1, 9.2 և 9.3 կետերը։ Հատկանշական է, որ նյութում հոկտեմբերի 8-ին կատարված լրացումների մասին նշված էր, սակայն այդ կետերը գտնել հեղինակին չի հաջողվել։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

Նույն շարքից