Բարի օր Քաղաքականություն 

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարին

analitik.am

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Օ.Վ.Սիրոմոլոտովի և ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Վ.Ս.Տողանյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կողմերը փոխանակվել են դիտարկումներով արցախյան հակամարտության տարածքում շարունակվող էսկալացիայի կոնտեքստում։ Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում կազմավորված անօրինական զինված խմբավորումների՝ տարածաշրջանում հայտնվելու անթույլատրելիությունը և վերջիններիս այնտեղից անհապաղ հեռացնելու անհրաժեշտությունը։

 

Նույն շարքից