Գլխավոր 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին հայտարարությանը

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ, Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում ասված է, որ Մոսկվայում համաձայնեցրած ու Փարիզում հաստատված հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 26-ից, ժամը 08:00-ից (պետք է արդեն մտած լինի)»,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ համատեղ հայտարարությունը տարածվել էր ԱՄՆ պետդեպի կողմից:

Նույն շարքից