Քաղաքականություն 

Դիվանագիտական գործունեությունը միայն հրապարակային չէ ու չի վարվում միայն մեկ ճակատով. Վահագն Թևոսյան

analitik.am

Դիվանագիտությունը գիտություն է: Այն ուսումնասիրում են տարիներով, կոփվում՝ տասնամյակներով:

Դիվանագիտական լեզուն բոլոր լեզուներով նույնն է, չնայած անընդհատ նյուանսային փոփոխությունների է ենթարկվում: Այդ պատճառով այն լիարժեք թարգանում եմ միայն դիվանագետները:

Դիվանագիտական գործունեությունը միայն հրապարակային չէ ու չի վարվում միայն մեկ ճակատով: Այն շատ հաճախ մեծ պլանի իրագործում է, որի միայն պատառիկներն են հասնում մեզ՝ այն էլ դիվանագիտական լեզվով: Մեծ մասը մեզ անհասանելի է շատ օբյեկտիվ պատճառներով:

Իրական պատկերին ամբողջապես տիրապետելու համար պետք է ունենալ լավ դիվանագիտական կրթություն, փորձ և հասանելիության հնարավորություն ամբողջական «քարտեզին»:

Մնացած դեպքերում արտահայտվածը միայն կարծիք է. արտահայտենք այն, բայց չպնդենք որպես վերջնական ճշմարտություն: Խնդրում եմ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյան

Նույն շարքից