Տեսանյութեր Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի «սև-սպիտակ»-ի գաղտնիքը. Ինչո՞ւ է այն առաջացել

analitik.am

 

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ հնչեց «սևի ու սպիտակի» եզրույցը, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, դրա մեջ ռիսկեր գնահատելով, որ դա ի վերջո բերելու է հասարակության պառակտմանը, բախումներ են լինելու, ասացի, որ այն շատ վտանգավոր է, պետք է փակել այդ թեման: Այնինչ ինձ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասաց, որ ես քաղաքականությունից չեմ հասկանում, պետք է կիսել սևերի ու սպիտակների, «սպիտակները հաղթողներն են ու լավերն են, այսինքն՝ մենք, սևերը նախկիններն ու վատերն են՝ պարտվողները, ու քանի դեռ կան սևեր ու սպիտակներ, մարդիկ ընտրություն չեն ունենա՝ կամ վատի ու պարտվողի հետ են, կամ հաղթողի ու լավի կողքը: Նա հասարակությունն արհեստականորեն բաժանեց սևերի ու սպիտակների, քանդեց բոլոր կուսակցությունների քաղաքական օրակարգերը, բերեց ատելության օրակարգ, երբ մարդը կամ պետք է լիներ սև կամ սպիտակ, իսկ երբ ասում էր, որ ոչ մի գույնի չէ, ասում էին դավաճան է: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, ամենամեծ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ որևէ մեկը չի հանձնել Արցախի 70 տոկոսը. «Նիկոլ անունը լինելու է դավաճանի հոմանիշը: Մենք երկիր ենք կորցրել, սթափվեք: Տրանսպորտի գինը, հոսանքի գինը թանկացնելու համար դուրս եք եկել փողոց, իսկ հիմա երկիր ենք կորցրել:

Մեղրիի ճանապարհով դեպի Նախիջևան ճանապարհ ենք տվել Ադրբեջանին: 5 տարի հետո, երբ խաղաղապահները հեռանան, Ադրբեջանն ու Թուրքիան ցամաքային կապ են ունենալու, չեն կանգնելու, մյուս քայլը լինելու է Հայաստանն ու Արցախի մնացած մասը»:

Նույն շարքից