Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Հանրային պահանջը ցանկացած հայի ընտանիքում է: Չկա հայ, չի կարող լինել հայ, ով կների այս խայտառակ, երկիրը կործանման տարած այսպես կոչված վարչապետին: Նա պետք է գնա, նա քաղաքական դիակ է, պատմության մեջ ուղղակի խայտառակություն է լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը, ով այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անողներին:

Դիտարկմանը, որ Փաշինյանն ինքնակամ չի գնում, Վանեցյան ասել է. «Ես դիմում եմ մեր հանրությանը: Նիկոլ Փաշինյանի ցինիկ, սրիկայաբար հնչած հայտարարությունը, թե հանրությունը չի պահանջում իր հրաժարականը, թող հիմք լինի:

Դուրս եկեք, մեկ օր, մեկ անգամ կանգնեք մեր կողքը, որ նա տեսնի՝ իրականում չունի հանրային աջակցություն։ Դրանք կեղծ լուրեր են:

Այն եռանդուն աշխատանքը, որը կատարվում է սոցկայքերում, որ մեզ ու երեխաներ կորցրած ծնողներին անվանում են դավաճաններ, պաշտոնի համար կռվողներ, եթե դրա 10 տոկոսը ներդրվեր կորած ու գերեվարված զինվորներին գտնելու համար, այսօր արդյունք կունենայինք»:

Նույն շարքից