Հասարակություն 

Մինչ մենք Քարվաճառի ու Արցախի մուտքի ցուցանակի դարդն ենք լացում, Նիկոլը Լաչինի միջանցքն էլ է ծախում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդ չի հասցնում ստեղծված աղետալի վիճակի համար քիչ թե շատ գործող մի լուծում գտնի, ինչ մի նոր խայտառակություն է ի հայտ գալիս։ Հիմա էլ Բերձորը… Երբ ես ասում եմ, որ Նիկոլի իշխանության ամեն մի օրը աղետ է հայկական պետությունների ու ժողովրդի համար, այ սրա մասին եմ խոսում։ Որովհետև մինչ մենք Քարվաճառի ու Արցախի մուտքի ցուցանակի դարդն ենք լացում, Նիկոլը Լաչինի միջանցքն էլ է ծախում։ Ի՞նչ Բերձոր, ի՞նչ 5 կիլոմետր։ Ունենալու ենք ադրբեջանական բնակավայրի միջով անցնող 8 մետրանոց «ճանապարհ»։ Ահա այդպես…

Նիկոլի «առաքելությունը» ամբողջ Արցախը թշնամուն հանձնելն է։ Ինքն իր գործը լավ է անում։ Մենակ թե չեմ հասկանում, թե ոնց է մեր ժողովուրդը հանգիստ հետևում դավաճանության այս փառատոնին։ Խելոք նստած սպասում ենք, որ ամսի 1-ին էլ Բերձորի ու Քաշաթաղի շրջանի լացը լացենք»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից