Հասարակություն 

Ձեզ համար ավելի ընդունելի է Շուշիի դպրոցի վրա գրված "teşekkürler türkiye", քան ռուսներին ողջունելը Ստեփանակերտում․ Վահագն Վարագյան

analitik.am

 

Վահագն Վարագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վիժվածքներին իշխանության բերած տխմարների մի խումբ կա, որ տարիներ շարունակ խոսեց ինքնիշխանությունից և իր աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ երկիրը հասցրեց այս ողբալի վիճակին ու մեզ զրկեց Հայրենիքից։ Նմաններն այսօր համացանցում հիստերիա են բարձրացել, թե Ստեփանակերտի դպրոցում ռուսներին ողջույնի ու շնորհակալության խոսքերով են դիմավորում և ՌԴ նախագահի նկարն են բարձրացնում: Վիժվածքներ, երեխաները մեղավոր չեն. դուք էք կործանել երկիրը և հասցրել այս վիճակին, և այսօր ռուսական բանակը պաշտպանում է մեր Արցախը, որը մենք չկարողացանք պաշտպանել, քանի որ դավաճանվեցինք ձեր բերած իշխանության կողմից: Չնայած, դավաճանների կողմից երևի հերթական պատվերն եք կատարում՝ հակառուսական հիստերիա բարձրացնելով։ Ձեր համար ավելի ընդունելի է Շուշիի դպրոցի վրա գրված "teşekkürler türkiye", քան ռուսներին ողջունելը Ստեփանակերտում»:

Նույն շարքից