Հասարակություն 

Չափն անցնող միլիցեքը պետք է ականջներին օղ անեն, որ փողոց դուրս գալ չեն կարողանալու՝ ընտանյոք հանդերձ․ Միհրան Հակոբյան

analitik.am

 

Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չափն անցնող միլիցեքը (չշփոթել ոստիկանների հետ) պետք է ականջներին օղ անեն, որ փողոց դուրս գալ չեն կարողանալու՝ ընտանյոք հանդերձ: Ալիևի միլիցեքի դեմքին ժողովուրդն ամեն օր թքելու է: Որովհետև ոչ մեկին չի ներվելու կենդանու պահվածքը՝ հանուն գերագույն վիժվածքի իշխանությունը մի քանի օրով երկարաձգելու:

Ու՞մ համար եք անում՝ Ալիևի կոշիկները լիզած ստահակի՞: Ու մտքներովդ չանցնի, թե ասելու եք՝ հրաման ենք կատարել: Ապօրինի հրաման կատարող եք, գնացեք ձեր տնեցիների վրա կատարեք: Կամ դիմում գրեք, ազատվեք ու մի կատարեք ապօրինի հրամաններ, կան էլ, եթե որոշել եք ապօրինի հրամանաններ կատարել, հիշեք, ականջներիդ օղ արեք հարգելի միլիցեք՝ Վարդաշեն քրեակատարողականում շատ երկար եք մնալու»:

Նույն շարքից