Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

Նիկոլ Փաշինյանը վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով,

իսկ «Ս. Թովմասյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերը՝ «Մ. Հովհաննիսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու (համաձայնությամբ)» բառերով.

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի
«Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը
հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «Տ. Խաչատրյան» բառերը
փոխարինել «Վ. Քերոբյան» բառերով, իսկ «Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը՝ «Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության
նախարարի տեղակալ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը
հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Տ. Խաչատրյան» բառերը փոխարինել «Վ. Քերոբյան» բառերով, իսկ «Ռ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը՝ «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից