Քաղաքականություն 

Ինչքան իրենք համառեն, այդքան մեծացնում են Չաուշեսկուների ճակատարգրի կրկնության հավանականությունը. Միհրան Հակոբյան

analitik.am

 

Փաշինյան Նիկոլի կողքը մնացած թափթփուկների մի խումբ կա, որ կարծում է, թե իշխանությունը չեն հանձնելու և չեն չքվելու, որովհետև իրենք «լեգիտիմ են և 2018թ.-ին ընտրողներն իրենց ձայն են տվել»: Կարծես՝ սրանք չէին 2018-ի իշխանազավթման օրերին աղմկում, որ երկրում իրավիճակ է փոխվել և նոր ընտրություններ են պետք:

Աթոռակռիվ անող այս թափթփուկների խմբակը հիմա այնքան ուղեղ չունի, որ հասկանա՝ եթե 2018-ին քաղաքական իրավիճակ էր փոխվել և անհրաժեշտ էին արտահերթ ընտրություններ, ապա 2020-ին իրենց կողմից Արցախը հանձնելուց և 5000 հայորդու գլուխ ուտելուց հետո տեղի է ունեցել պատմական մասշտաբների աղետ, եթե կուզեք՝ ԱՇԽԱՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ իրավիճակ է փոխվել:

Եվ ինչքան իրենք համառեն, այդքան մեծացնում են Չաուշեսկուների ճակատարգրի կրկնության հավանականությունը: Հարցրեք սրանց՝ ո՞վ եք դուք հիմա: Օրինակ՝ հիմա ձեր վարչապետը, փոխվարչապետը կամ ասենք՝ տարածքային կառավարման նախարարն են իրենցից ինչ որ բան ներկայացնու՞մ, թե՞ ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը: Ո՞վ եք դուք...

Միհրան Հակոբյան

Նույն շարքից