Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

analitik.am

 

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուի և նրա ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի միջև վեճ է տեղի ունեցել։ Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և S-400- ների հարցում։ Այս մասին հայտնում է Politico լրատվական կայքը։

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը միմյանց հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել։  Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիան իր թեզերում «մենակ է մնացել» և նրան ոչ ոք չի աջակցել։

Ըստ ամերիկյան աղբյուրների, որոշ նախարարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, սատարում էին Պոմպեոյին:  Ըստ Politico-ի, հանդիպման վերջում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան, կարծես, մեկուսացված է եղել դաշինքի մյուս 30 անդամներից։ Որոշ դիվանագետներ, ովքեր զրուցել են Politico-ի հետ, պնդում են, որ Պոմպեոն իր մասնակցած վերջին հանդիպումն օգտագործել է «բաժանումներ ստեղծելու համար, որոնք նոր վարչակազմին բարդ իրավիճակի մեջ կդնեն»:

Նույն շարքից