Քաղաքականություն 

Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Փաշինյանն այլևս բարոյական իրավունք չունի լինելու վարչապետ․ Վանեցյան

analitik.am

 

Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս բարոյական կամ որևէ այլ տեսանկյունից իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Այս մոտեցումը կա նաև խորհրդարանում, ես գիտեմ: Առաջնային մանդատ ունեցող մարմինը պետք է ի վերջո լուծի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

Վանեցյանի խոսքերով, այսօր նոր վարչապետ ունենալու պահանջ կա, պետք է շարունակեն մեծացնել հանրային ճնշման մեխանիզմներն, ինչի արդյունքում ԱԺ պատգամավորները դուրս կգան ներքին վախից ու կքվեարկեն ժողովրդի վարչապետի օգտին:

Վանեցյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի պաշտոնում մնալն ազգային անվտանգության խնդիր է. «Այստեղ պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության: Բոլորը պետք է դուրս գան փողոց, իրենց վճռական խոսքն ասեն ու հեռացնեն այս ապազգային իշխանությանը: Դրանից հետո նոր ընտրություններ կլինեն ու մեր եկիրը կդնենք զարգացման ճիշտ ուղու վրա»:

 

Նույն շարքից