Կորոնավիրուս Հասարակություն 

Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակորեն պատվաստվել COVID-19-ի դեմ

analitik.am

 

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ հասարակությանն օգնելու հաղթահարել պատվաստումների վերաբերյալ կասկածները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարող եմ դա ցույց տալ հեռուստատեսությամբ կամ նկարահանել այն, որպեսզի մարդիկ իմանան, որ վստահում եմ գիտությանը»,-ասել է Օբաման SiriusXM ռադիոյին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, ինքը լիովին վստահում է ամերիկացի այնպիսի գիտնականների, ինչպիսին է գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին:

 

Նույն շարքից