Գլխավոր Ռազմական Տեսանյութեր 

Ինչ հրաման է տվել Փաշինյանը հարբած ժամանակ, ինչպես են մեր զորքերը մեծ կորուստներ տվել ու ինչու են իրականում գեներալները «Ազգային հերոսի» կոչում ստացել

analitik.am

 

Այն օրերին, երբ հայկական ուժերը նահանջում էին, ամենուր հնչում էր «Հաղթելու ենք» պոռոտախոսությունը, որը սկսեց մեզ ուտել: Այն պետության քարոզներից մեկն էր: Այդ օրերին ինձ զանգում է գեներալ Մանվել Գրիգորյանը, ով Շուշիում էր: Ես այդ ժամանակ գտնվում էի Ֆիզուլիից ներքև Կարախամբիլի գյուղի մատույցներում: Ես ներկայացնում եմ իրավիճակը, ասում եմ, որ մերոնք մտել են, հասել են մինչև ստանցիա: Այնտեղ խաչմերուկ կա: Ես ասում, որ այդ խաչմերուկը վտանգված է, որովհետև տանկեր են հասնում: Իրենք ուրախությամբ նշում են: Որտեղից է գալիս այդ ուրախությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Մեր երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, ոչ ադեկվատ վիճակում, գուցե՝ հարբած, ինչպիսին լինում է հաճախ, հրաման է արձակում՝ եթե կարողանաք գրավել Լելաթափան, կպարգևատրեմ հերոսի կոչումներով:

Չկայացած գեներալիտետը, դա ընդունում են որպես իրողություն ու հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում մինչև ստանցիա, Քյանթ-Հորադիզ արանքի խաչմերուկ: Ես ու գեներալ Մանվել Գրիգորյանը քննարկում ենք:

Երբ Փաշինյանին զեկուցում են, որ հասել են այնտեղ, նա մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի կոչում:

Իր նպատակն այն է, որ հանրությանը ներկայացվի, թե ազատագրել է Լելաթափան, որը տվել են նախկին իշխանությունները: Այդ մեծամտությունը, որը կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձևավորվում է նաև գեներալիտետի մոտ: Ոգևորվելով այդ ամեն ինչից՝ նրանք սկսում են առաջանալ մինչև համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ ես հարցը քննարկում եմ գեներալ Մանվելի հետ, նա հարցնում է իրավիճակի մասին, ուզում է իմանալ՝ արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետևից: Ես չններկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, ինչքան զորք ենք տվել այդտեղ, որովհետև արդեն բոլորիս է պարզ, թե ինչքան կորուստ կարող էինք ունենալ:

Եթե հետևակը, զինվորը տանկերի հետ նույն տեղում չեն գտնվում, տանկերը թիրախ են լինում ու այդպես եղավ: Զորքը սկսում է ահավոր թափով նահանջել: Ես չգիտեմ դա նահանջ ասեմ, թե փախուստ, բայց ամոթ այդ գեներալիտետ կոչվածին»:

Մինասյանը նշեց, որ եղել են իրական հերոսներ, ինչպիսիք ենք Կարեն Ջալավյանը, Սերգեյ Շաքարյանը, սակայն կան մարդիկ, ովքեր օդից Ազգային հերոսի կոչում ստացան, խոսքը վերաբերում է գեներալներին. «Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում»:

Նույն շարքից