Գլխավոր Քաղաքականություն 

Պատմությանը նաև հայտնի է դեպք, որ Ռուսաստան թռչող օդանավը տեղ չի հասել, կործանվել է. Հակոբյան

analitik.am

 

Թուրքերին պատերազմը պարտվելու համար հույներն իրենց կառավարությանը կանգնացրեցին պատի տակ ու շան պես սատկացրեցին: Գլխավոր դատախազին էլ ասեք, որ էս ֆոտոն մեծացնի ու գլխի վերևը կախի: Ու նաև հիշի, որ պատմությանը հայտնի են նաև դեպքեր, որ դատախազներին էլ են շան թուլի պես գետում խեղդել՝ որպես դավաճան լռփի վաստակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Միհրան Հակոբյանը:

«Մթերման ենթակա գլխավոր դատախազին փոխանցեք, որ զգույշ լինի, ամեն դեպքում պրոֆիլակտիկ քրեական գործեր կարի էշի տղերքին էշի տղա անվանողների վրա: Մեծ աշխարհ է, ինչ իմանաս մինչև չիմանաս... Չէ որ պատմությանը նաև հայտնի է դեպք, որ Ռուսաստան թռչող օդանավը տեղ չի հասել, կործանվել է:

Օրինակ՝ 2010թ.-ի ապրիլին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին այդպես էլ տեղ չհասավ: Նա զոհվեց Սմոլենսկի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ»,-ավելի ուշ ևս մեկ գրառում արել է նա:

Նույն շարքից