Կորոնավիրուս Հասարակություն 

Հռոմի պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

analitik.am

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է արգենտինական La Nacion պարբերականը՝ հղում անելով վատիկանյան աղբյուրներին, 84-ամյա քահանայապետը ստացել է պատվաստման առաջին չափաբաժինը: Երեք շաբաթից տեղի կունենա երկրորդ ներարկումը:

Պատվաստման գործընթացը Վատիկանում մեկնարկել է այսօր առավոտյան, երբ տեղ է հասել ամերիկա-գերմանական ընկերությունների համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակը, և Հռոմի պապը դարձել է առաջիններից մեկը, ով պատվաստվել է:

Նշվում է, որ լուսանկարներ չեն արվել պատվաստման ժամանակ՝ ելնելով գաղտնիության սկզբունքից:

Նույն շարքից