Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Շվեդիայի ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի դեմ «պատերազմը» /Տեսանյութ/

analitik.am

 

Շվեդիայի Պաշտպանության նախարարությունը մի քանի տեսանյութ է հրապարակել՝ «Երբ սկսվի պատերազմը» խորագրով, որոնցում Ռուսաստանը նշվում է որպես հավանական թշնամի ապագա զինված բախումներում: Տեսանյութերը հրապարակվել են նախարարության YouTube-ի ալիքում:

Պաշտպանության նախարարությունը պատրաստել է հինգ տեսանյութ՝ հնարավոր պատերազմի մասին. «Անորոշ ապագա», «Մոխրագույն գոտի», «Ապագայի մարտադաշտ», «Համընդհանուր պաշտպանություն» և «Ի՞նչն արժե պաշտպանել»: Հեղինակները ուշադրություն են հրավիրել գլոբալ տաքացման խնդրի վրա:

Դրա հիմնական հետևանքը կլինի Արկտիկայի և, մասնավորապես, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի նկատմամբ հետաքրքրության աճը: Դա կհանգեցնի առաջատար տերությունների պայքարին տարածաշրջանի՝ որպես տրանսպորտային միջանցքի և բնական ռեսուրսների աղբյուրի հնարավորությունների համար:

Ըստ զինվորականների, նկարագրված հակամարտությունը կանդրադառնա նաև Շվեդիայի վրա, չնայած որ թագավորությունը ելք չունի դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս:

Նույն շարքից