Հասարակություն 

Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին... Կարեն Վրթանեսյան

analitik.am

 

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...

Երեկ չէ առաջին օրը «Հայրենիքի փրկության շարժման» կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը և գերագույն գլխավոր դավաճանից երկիրը փրկելու համար պայքարող այլ մարդիկ Գյումրի են գնացել։

Իշխանական սադրիչները փորձել են նրանց խանգարել Գյումրի մտնել, ճանապարհ են փակել, բայց չեն կարողացել կասեցնել Վազգենի մուտքը քաղաք։ Նա ոչ միայն մտել է քաղաք, այլ բոլոր պլանավորած հանդիպումներն էլ է անցկացրել, մարդկանց հետ խոսել։

Իսկ հիմա նիկոլական քարոզչամեքենայի տեխնոլոգիաների մասին...

Ա. Նախապատրաստական հակաքայլերի մասին։ Այցից մի քանի օր առաջ իշխանությունները սկսեցին հենց Գյումրու վրա շեշտով «լցնել» Վազգեն Մանուկյանի դեմ։ Օրինակ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության թեման փորձեցին կապել Մանուկյանի անվան հետ, և դա արեցին հանրային հեռուստատեսությամբ!!! [Հղումը՝ մեկնաբանությամբ]։ Վախեցնում էին մարդկանց, որ եթե ընդդիմությունը մտնի Գյումրի, ապա Շիրակից գերիներին ազատելու վրա դա կարող է բացասաբար ազդել [հղումը՝ կրկին մեկնաբանությամբ]։

Բ. Ճանապարհ փակելը... Իշխանությունների հավաքած և ոստիկանության պաշտպանության տակ առած այս 30–40 հոգին թուրքերին վայել նենգությամբ նախ գոռում էին «Վազգեն դավաճան», հետո ծեծկռտուք սարքեցին։ Նիկոլի վաստակները գոռում էին «բա ուրեիք, արա՛, կռվի ժամանակ» ու քացով խփում մի տղայի գլխին, որը պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը ռազմաճակատում էր [!!!]

Այդ խայտառակ տեսարանը շատ լրատվամիջոցներ տարածեցին այնպիսի վերնագրերով, որ տպավորություն ստեղծվի, թե «գյումրեցիները չթողեցին Վազգենին քաղաք մտնել», ինչն իրականում բացարձակ սուտ էր։

Գ. Թեման շեղելու համար նաև շահագործեցին Վազգեն Մանուկյանի այն կոպիտ արտահայտությունը, թե ճանապարհ փակողներն ինչ-որ «բոմժեր» էին, փորձելով ներկայացնել դա այնպես, իբր Վազգեն Մանուկյանը գյումրեցիներին բոմժ է անվանել։

Մի խոսքով, փաստ է, որ Վազգեն Մանուկյանը և մնացածները մտան Գյումրի, բոլոր պլանավորած հանդիպումներն անցկացրին, իսկ նիկոլականները չկարողացավ այդ հանդիպումներին խանգարել։

Փաստ է նաև այն, որ բազմաթիվ մարդիկ կամ չիմացան Վազգենի այցի մասին, կամ կարծեցին, թե «գյումրեցիները Վազգենին չթողեցին մտնի քաղաք, ինքն էլ գյումրեցիներին բոմժ անվանեց»»։

 

Նույն շարքից