Հասարակություն 

Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ

 

Ավելի քան երեսուն չվերթ է հետաձգվել եւ չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում եղանակային պայմանների ֆոնին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հայտնի է, որ մայրաքաղաքի օդանավակայաններում չեղարկվել է 9, հետաձգվել՝ 33 չվերթ: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է ութ, եւս չորս չվերթ չեղարկվել է: Տասը չվերթ հետաձգվել է «Շերեմետեւոյում», եւս չորս չվերթ չեղարկվել է: «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 15 չվերթ, մեկը չեղարկվել է:

Մոսկայի օդանավակայանները հավաստագրված են ցանկացած եղանակին գործունեությունը շարունակելու կատեգորիայով, սակայն եղանակային պայմանների կտրուկ վատթարացման դեպքում օդաչուներն ինքնուրույն են կայացնում թռիչքի եւ վայրէջքի մասին որոշումը:

Օդանավակայանները շարունակում են աշխատել, դիսպետչերական ծառայություններն եւ օդանավակայանում մյուս բաժիններն իրականացնում են ինքնաթիռների ընդունումը, ուղարկումն ու սպասարկումն ամենատարբեր եղանակային պայմաններում:

Օդակայաններում տեսանելիությունը բավարար է, նշել է գործակալության զրուցակիցը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից