Հասարակություն 

Բայդենը չեղարկելու է աբորտների մասով Դոնալդ Թրամփի հաստատած սահմանափակումները

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաստատած սահմանափակումները, որոնք վերաբերում են աբորտներին ու ընտանիքի պլանավորման ոլորտին: Այս մասին հայտնում է NBC-ն:

Դոնալդ Թրամփն իր նախագահության 4 տարիներին արգելել էր դաշնային ֆինանսավորում տրամադրել այն կազմակերպություններին, որոնք առաջ են տանում աբորտը, արգելել էր ընտանիքների պլանավորմամբ զբաղվող ընկերություններին մարդկանց ուղարկել այն կլինիկաներ, որտեղ աբորտներ են արվում, ինչով էականորեն նվազեցրել էր այդ կլինիկաներ մարդկանց հոսքը:

Այս ոլորտում Թրամփը մի շարք այլ սահմանափակումներ ևս հաստատել է, որոնք չեղարկվելու են Բայդենի կողմից:

Նույն շարքից