Քաղաքականություն 

ԵՄ-ի ո՞ր երկրներում Թուրքիայի քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո սահմանված մեկ տարվա անցումային ժամկետի սպառվելուց հետո Մեծ Բրիտանիայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկվեց։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Սակայն Անկարայի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիներին տրվում էր այդ իրավունքը, շարունակում է ուժի մեջ մնալ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրների համար։

Ավելին, Իսպանիայում կարելի է բնակության իրավունք ստանալ նաև առանց ընկերություն հիմնելու։ Բայց քաղաքացի դառնալու համար պետք է ներկայացնել գործունեության պլան, հիմնել ընկերություն՝ ունենալով առնվազն 10․000 եվրո նախնական կապիտալ։ Պետք է նշել, որ այդ իրավունքն Իսպանիայում տրվում է ոչ միայն Անկարայի պայմանագրի շնորհիվ և ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին։ Նման իրավունք ունեն նաև այլ երկրների քաղաքացիներ։

Նույն պայմանագրի շնորհիվ ուսման նպատակով Իռլանդիա մեկնող Թուքրիայի քաղաքաացիները կարող են զուգահեռ աշխատել և նույնպես ստանալ Իռլանդիայի քաղաքացիություն։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը առնվազն երեք տարի անփոփոխ կերպով աշխատի նույն վայրում։ Դա հնարավոր է շնորհիվ այն հանգամանքի, որ Իռլանդիան 1973 թ․ դարձել է 1963թ․ Թուրքիայի ու Եվրոպական տնտեսական միության միջև ստորագրված Անկարայի պայմանագրի կողմ։

Թուրքիայի քաղաքացիները որոշակի պայմաններով կարող են քաղաքացիություն ստանալ նաև Նիդերլանդներում, որը ևս 1963թ․․ երբ կնքվել է Անկարայի պայմանագիրը, եղել է Եվրոպական տնտեսական միության անդամ։ Դրա համար նախ պետք է ընկերությւն հիմնելու թույլտվություն ստանալ և միայն 5 տարի անց հնարավոր է Նիդերլանդների քաղաքացիություն ստանալ։

2004թ․ ԵՄ-ին միացած Սլովակիայում Թուրքիայի քաղաքացիները կարող են ընկերություն հիմնելով բնակության իրավունք ստանալ։ Հինգ տարի հետո բնակությա նիրավունքը դառնում է անժամկետ, ևս երկու տարի հետո տրվում է քաղաքացիություն։

Լիտվայում հիմնված ընկերության միջոցով քաղաքացիություն կարող է ստանալ չորս անձ՝ տնօրենն ու բաժնետերերը։ Այդ իրավունքը, անկախ Անկարայի պայմանագրից, տրված է բոլոր երկրների քաղաքացիներին։ Եթե ընկերության հիմնադիրները մեկը կամ երկուսն են, պետք է ունենան առնվազն 28․000 եվրո նախնական կապիտալ, երեք կամ չորս հիմնադրի դեպքում կապիտալը պետք է կազմի 48․000 եվրո։ Հիմնադիրներին սկզբում տրվում է մեկ տարվա բնակության իրավունք, հետո այդ ժամեկտը երկարաձգվում է երկու անգամ՝ երկուական տարով։ Հինգ տարի անց տրվում է անժամկետ բնակության իրավունք, իսկ տասը տարի անց՝ քաղաքացիություն։

Թուրքիայի քաղաքացիները կարող են նաև Բելգիայում և Մալթայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալ։

Նույն շարքից