Քաղաքականություն 

Պոմպեոն Չինաստանին մեղադրել է ույղուրների ցեղասպանության մեջ

analitik.am

 

ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար՝ կապված Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է New York Times պարբերականը:

«Ինձ թվում է, որ ցեղասպանությունը շարունակվում է, և մենք ականատես ենք լինում ույղուրներին վերացնելու Չինաստանի կառավարության համակարգված փորձին»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից մեկ օր առաջ՝ հունվարի 19-ին:

Պարբերականը կարծիք է հայտնում, որ կոշտ սահմանումը, որը հեռացող վարչակազմը տալիս է Չինաստանի կառավարության գործողություններին, կարող է հանգեցնել Բայդենի կաբինետի կողմից Պեկինի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը:

Նույն շարքից