Կորոնավիրուս Հասարակություն 

Գերմանիայում կարանտինը երկարացրել են մինչև փետրվարի 14-ը

analitik.am

 

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակիչ միջոցների ռեժիմի գործողությունը երկարացնել մինչեւ փետրվարի 14-ը, լրացուցիչ սահմանափակումներ են մտցվելու, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ռոբերտ Կոխի ինստիտուտի (մտնում է առողջապահության նախարարության կառուցվածքի մեջ եւ հետեւում է համաճարակաբանական իրավիճակին) ամենօրյա տվյալները բոլորիս համար հույսի հիմք են, նրանք մեզ ոգևորում են, որովհետև դանդաղորեն նոր դեպքերի թիվը, համենայնդեպս, այս պահին նվազում է։ Եվ ես պետք է ասեմ՝ մեզ մոտ ավելի քիչ մարդիկ են գտնվում ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում», - հայտարարել Է Մերկելը՝ ամփոփելով տարածաշրջանների ղեկավարների հետ խորհրդակցության արդյունքները ։

Նույն շարքից