Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը նվեր է պատրաստել Ռուսաստանի համար

analitik.am

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ով պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին, պատրաստվում է առաջին օրը կանադա-ամերիկյան Keystone XL նավթամուղն արգելելու վերաբերյալ փաստաթղթեր ստորագրել։ Այս մասին հայտնում է CBC News-ը:

Այս որոշումը նվեր կլինի Ռուսաստանի համար, քանի որ առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ն կբախվի նավթի և գազի պակասի խնդրին, որից կարող են գումար աշխատել նաև ռուսական ընկերությունները: Այսպիսի կարծիք է արտահայտել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի էներգետիկ անվտանգության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կորնեևը:

Հրապարակման մեջ նշվում է, որ արգելքը կլինի Բարաք Օբամայի ԱՄՆ քաղաքականության շարունակությունը, որի վարչակազմում Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: 2015 թվականին ԱՄՆ 44-րդ նախագահը համաձայն է եղել բնապահպանների փաստարկների հետ, բայց նրա իրավահաջորդը՝ Դոնալդ Թրամփը, իր նախագահության 4-րդ օրը չեղյալ է հայտարարել որոշումը և խոստացել ավարտին հասցնել նավթամուղի տեղադրումը:

2018-ին նախագիծն առավել արդիական դարձավ Վենեսուելայի հետ հակամարտության պատճառով: ԱՄՆ-ն հրաժարվեց նավթ գնել Լատինական Ամերիկայի հանրապետությունից, ինչը հանգեցրեց ամերիկյան նավթավերամշակման գործարաններում խնդիրների առաջացմանը:

Այս ֆոնին ԱՄՆ-ում վերամշակման գործարանները կրճատեցին արտադրությունը: Վերջին ամսվա միջին տվյալները ցույց են տալիս, որ օրական միջինը ձեռք է բերվել 14,332 միլիոն բարել նավթ, ինչը համեմատելի է 1996 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների հետ:

Նույն շարքից