Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրաչյա Հակոբյանի խոսքերով, իրենց պատգամավորները խոստովանել են, որ իրենց ստացած քվեն իրենց քվեն չէ, իրենք չեն վաստակել

analitik.am

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակված է մտածելու, որ խմբակցությունը լքող պատգամավորներ չեն լինի, իսկ եթե լինեն, շատ չեն լինի՝ 1 կամ երկու հոգի: Պատգամավորը հրաժարվեց լքողներին դավաճան անվանելը, սակայն հեռացողների քայլը դրական չի բնորոշի. «Տարբեր խոսակցություններ, քննարկումներ են եղել, իրենք էլ բազմիցս համարել են, որ իրենց ստացած քվեն իրենց քվեն չէ, իրենք չեն վաստակել: Եթե մարդն այդպես է տրամադրված, կարծում եմ, որ ճիշտ չէ…»:

Հարցին՝ արդյո՞ք ուսապարկի հետ համեմատությունը կոռեկտ է համարում, Հակոբյանը պնդեց, որ չի լսել այդ համեմատությունը, որն արել է իրենց կուսակցության խոսնակը՝ խոսելով «Իմ քայլից» դուրս եկող, սակայն մանդատ պահպանող պատգամավորների մասին: Նա ամեն դեպքում ճիշտ չհամարեց այդ ձևակերպումները:

Հակոբյանը նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե ովքեր են եղել այն հեռացող պատգամավորները, ովքեր իբր հայտարարել են, որ իրենց ստացած ձայներն իրականում իրենց ձայները չեն. «Չեմ ցանկանում, որովհետև ոչ միայն դուրս եկածների, այլ նաև շատերն են այդպիսի տեսակետ ունեցել»:

Նույն շարքից