Գլխավոր Քաղաքականություն 

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան

analitik.am

 

Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման խնդիրների լուծման որոնումներին զուգահեռ պետք է օպերատիվ լուծումներ գտնել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենսաապահովմամբ և բարեկեցությամբ ապահովման համար։

Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում։

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց՝ օգնություն ակնկալողից սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն ունեցողի դաշտ տեղափոխելու համար։

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա։

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից