Իրավական 

Որևէ շփում չի եղել ամբաստանյալների հետ առևանգման փորձի ժամանակ, անգամ իմ հայհոյանքներին չեն պատասխանել. Մալյան

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է սորոսական «Ռեստարտ» խմբի գործի քննությունը:

Նիստի ժամանակ Նարեկ Մալյանը հայտնեց, որ ամբաստյալների հետ առևանգման փորձի ժամանակ որևէ շփում չի եղել՝ բացառությամբ նրա, որ Դավիթ Պետրոսյանն ինչ-որ բան է ասել իր ֆեյսբուքյան լայվերի մասին:

Մալյանը նշեց, որ լսել է «ֆեյսբուքյան լայվեր ես անում» բառերը, սակայն այլ շփում չի եղել ամբաստանյալների հետ:

Նա նաև հայտնեց, որ տարաբնույթ հայհոյանքներ է հնչեցրել առևանգման փորձի ժամանակ, սակայն անգամ դրան չեն պատասխանել:

Հիշեցնենք, որ սորոսական խմբի անդամները փորձել էին առևանգել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

 

Նույն շարքից