Հասարակություն 

Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

analitik.am

 

Արցախի Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում  նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում:

Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբեր:

Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:

 

Նույն շարքից