Հասարակություն 

Կիրկորովը հայտարարել է Զելենսկիի դավաճանության մասին

analitik.am

 

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դավաճանության մասին: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец» թերթը:

Երգիչը պնդել է, որ ինքը և քաղաքական գործիչը նախկինում մտերիմ ընկերներ են եղել, ինչպես նաև «կիսել են նույն բեմն ու հեռուստաեթերները»: Կիրկորովի խոսքերով, Զելենսկին երես է թեքել իրենից և թույլ չի տալիս մուտք գործել Ուկրաինա:

Կիրկորովը նշել է, որ իր համար Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և այլ երկրներ ներկայացնում են մեկ մշակութային երաժշտական ​​տարածք, քանի որ նա ծնվել է ԽՍՀՄ-ում:

Երգիչն իր կարեկցանքն է հայտնել ուկրաինացի երկրպագուներին, ովքեր արդեն 7 տարի չեն կարողանում լսել իր կենդանի կատարումները: Նա ավելացրել է, որ ցավում է ոչ թե գումար կորցնելու, այլ այն բանի համար, որ Ուկրաինայում իրեն «միշտ սպասում են»:

 

Նույն շարքից