Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն Pfizer-ի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման մասին պայմանագիր է կնքել

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր COVAX ծրագրի շրջանակում COVID-19-ի դեմ պատվաստանյութի 40 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ պայմանագիր է կնքել Pfizer/BioNTech-ի հետ, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է ria.ru-ն։

«Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ COVAX-ը 40 միլիոն պատվաստանյութի չափաբաժնի մատակարարման համար պայմանագիր է կնքել Pfizer/BioNTech-ի հետ: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ AstraZeneca/Oxford-ի պատվաստանյութի 150 միլիոն չափաբաժինը, որը սպասում է արտակարգ պայմաններում օգտագործման թույլտվությանը, COVAX ծրագրի միջոցով բաշխման համար հասանելի կլինի այս տարվա առաջին եռամսյակում»,- ասել է նա:

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ COVAX ծրագրի շրջանակներում պատվաստանյութերի բաշխումը կսկսվի արդեն փետրվարին: Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է վիրուսի դեմ պատվաստանյութերի 2 մլրդ չափաբաժին բաշխել։

Նույն շարքից