Հասարակություն 

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

 

Հունվարի 23-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և մոտեցրել ավտոքարշակին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից