Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ամերիկացի տղամարդ է մահացել

analitik.am

 

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պլեյսեր շրջանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո մի տղամամարդ մահացել է, իրավապահ մարմինների աշխատակիցները մահվան փաստի կապակցությամբ հետաքննություն են սկսել։ Այս մասին հունվարի 24-ին հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը ֆեյսբուքյան էջում, գրում է korrespondent.net կայքը:

Հաղորդագրության համաձայն, մահացած անձը կորոնավիրուսով վարակվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին: Ավելի ուշ՝ հունվարի 21-ին, նրան ներարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որից մի քանի ժամ անց մահացել է:

«Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրություն վաղաժամ է մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից