Քաղաքականություն 

Աշխարհում աճել են ռազմական ծախսերը

analitik.am

 

Պաշտպանական համաշխարհային ծախսերը 2020 թվականին կազմել են 1,93 տրիլիոն դոլար՝ 1,9 տոկոսով ավելի 2019-ի համեմատ: Այս մասին ասված է Jane's տեղեկատվական-վերլուծական կենտրոնի զեկույցում:

Զինվորական գերատեսչությունների կարիքների համար ծախսերի աճը գրանցվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ: Դեռ 2010 թվականին դրանք կազմել են 1,75 տրիլիոն դոլար: Փորձագետներն ակնկալում են, որ հաջորդ երկու տարիներին կորոնավիրուսային համաճարակի ազդեցության ֆոնին աճը դանդաղելու է, հատկապես 2022 թ.-ին, սակայն մինչև 2030 թ. ծախսերը կհասնեն 2,23 տրիլիոնի:

2020-ին Եվրոպան ավելացրել է պաշտպանական ծախսերը, քան մյուս տարածաշրջանները: Սակայն բացարձակ թվերով Հյուսիսային Ամերիկան ​​մրցակցությունից դուրս է, որի ծախսերը կազմում են միջոցների 40 տոկոսը։

 

Նույն շարքից