Հասարակություն 

Երևանում բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին, վերջինս կողաշրջվել է

analitik.am

 

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Նույն շարքից