Քաղաքականություն 

Ազգային ժողովի պատգամավորը, այն էլ փոխխոսնակը մինչև հիմա չգիտի այդ մասին. Պատգամավոր

analitik.am

 

Ազգային ժողովի պատգամավորը, այն էլ փոխխոսնակը մինչև հիմա չգիտի, որ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ սկզբում պատգամավոր է ընտրում, խորհրդարան ձևավորում, հետո վարչապետ է նշանակվում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուն: Ինչպե՞ս կարելի է ասել, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ հարցը մտցնել ԱՅՍ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ (ենթադրում եմ նիստերի դահլիճ) և մի քանի տասնյակով որոշելն անընդունելի է։ Բա էլ ի՞նչ եք անում Ազգային ժողովում։

Երկու տարի է եվրոպական տարբեր երկրներում խոսում եք խորհրդարանի դերի կարևորության մասին, հիմա եկել ասում եք, որ մի անձի հարցը խորհրդարանը չպիտի որոշի։ Ախր լավ էլի․․․

Բա ու՞ր մնացին խորհրդարանական երկրի մասին լեգենդները․․․

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

Նույն շարքից