Տեսանյութեր Տնտեսություն 

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

analitik.am

 

Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, ով Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։

Վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ։

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։

Ներկայումս Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսայինկցորդի դերն առավել քան կարևորէ։ Միջազգային տարբեր կառույցների հետ սերտ շփման հնարավորությունը կնպաստի մեր երկրի մաքսային ոլորտի բարեփոխումների ճիշտ ներկայացմանն ու հետևաբար՝ առևտրային կապերի զարգացմանը։

Մելիք-Իսրայելյանի խոսքով՝ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ նախատեսվում է նաև պարբերաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի «CEPA» համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն «Doingbusiness» ցուցանիշի անդրսահմանային առևտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ։

ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել նաև առավել ակտիվ  մասնակցել, թե համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին, թե հավատարմագրման գործընթացներին:

Նույն շարքից