Տեսանյութեր Տնտեսություն 

Թվեր ասեմ, իրարից բռնվեք, որ չընկնեք. Հրանտ Բագրատյանն ասաց, թե քանի մարդ է անցած տարի մահացել Հայաստանում, քանիսը՝ ծնվել, քանի ամուսնություն է եղել

analitik.am

 

Մի քանի թվեր ասեմ, պարզապես բռնվեք իրարից, որ չընկնեք: Հայաստանում տարեկան մահանում է 25-26 հազար մարդ: 2020-ին Հայաստանում մահացել է 37 հազար մարդ՝ առանց զոհված զինվորների: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

2020 թվականին ինքնասպանություն է գործել 662 մարդ՝ 2017-ի՝ 560-ի փոխարեն. «Արա ինչի՞ եք ձեզ սպանում, գնացեք էտ ոջլոտին հանեք: Ինչի եք ձեզ սպանում»,-ասաց Բագրատյանը:

«Մենք տարեկան ունենում էինք 40 հազար ծնունդ, անցած տարի ունեցել ենք 36 հազար 247 ծնունդ: Սա է Նիկոլի Հայաստանը»,-ասաց նա:

«Մենք սովորաբար ունենում ենք 16 հազար ամուսնություն, անցած տարի 12 հազար են ամուսնացել: Դրա մոտ 40 տոկոսն ամուսնալուծվել է»,-ասաց նա:

Նույն շարքից