Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի ժամկետները

analitik.am

 

Կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի հաջորդ տարվա սկզբին: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։

«Ամենավատ սցենարը ետևում է. Մենք վիրուսի մասին ավելի շատ գիտենք 2020 թվականի համեմատությամբ, երբ այն նոր է սկսել տարածվել», — ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Դանիական DR հեռուստաալիքը ։

Կլյուգեն ընդգծել է, որ վիրուսը չի վերանա մարդկային պոպուլյացիայից, սակայն նշված ժամկետին սահմանափակվելու անհրաժեշտություն չի առաջանա:

Ընդ որում, նա նշել է, որ դա միայն կանխատեսում է, քանի որ առայժմ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

Նույն շարքից