Հասարակություն 

145 մետրանոց զբոսանավ՝ Աբրամովիչի համար

analitik.am

 

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն այս տարի նոր շքեղ 145 մետրանոց զբոսանավ կստանա: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես հայտնի է դարձել, զբոսանավը կառուցում է գերմանական Lloyd Werft-ը, որն ավելի վաղ Աբրամովիչի համար կառուցել է 115 մետրանոց Luna անունը կրող զբոսանավը:

Նոր զբոսանավը կստանա Solaris անվանումը։

Զբոսանավը կունենա 8 տախտակամած, մարզադահլիճ, լողավազան, վերելակ, ուղղաթիռ և ջակուզի: Այն կարող է տեղավորել մինչև 36 ուղևոր և 60 հոգանոց անձնակազմ:

 

 

Նույն շարքից