Հասարակություն 

Իսկանդերի անպիտանության մասին խոսելն ի՞նչ ռեպուտացիոն ազդեցություն կունենա «Իսկանդեր»-ի համար զենքի միջազգային շուկայում և ինչպե՞ս կընդունի դա Ռուսաստանը․ Մղդեսյան

analitik.am

 

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկանդերը ռուսական զենքի ֆլագմաններից է, հպարտության առարկա Մոսկվայի համար: Հայաստանում դա պետք է, որ լավ պատկերացնեն:

Առավել ևս լավ է պատկերացնում դա վարչապետը: Ըստ այդմ ներքաղաքական պայքարում, հակադարձելով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ է վարչապետը հայտարարում Իսկանդերների անպիտանության մասին՝ սրանից բխող արտաքին քաղաքական հնարավոր հետևանքներով:

Հիշեցեմ, պատերազմը նոր է ավարտվել, որի ժամանակ որպես զինատեսակ իրեն մի այլ տիպի լավ դրսևորեց և համաշխարհային զնեքի շուկայում իր կարևոր տեղը գրավեց թուրքական Բայրաքթարը:

Նույն պատերազմում Իսկանդերի անպիտանության մասին խոսլեն ի՞նչ ռեպուտացիոն ազդեցություն կունենա այդ զինատեսակի համար զենքի միջազգային շուկայում, և որ ամենակրևորն է, ինչպե՞ս կընդունի դա Ռուսաստանը:

Խոսքն այն Ռուսաստանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության փաստացի միակ երաշխավորն է:

Ու նորից հարց, էս ամեն ինչը հաշվի առնելով՝ ինչու էր արվում Իսկանդերի անպիտանության մասին նման հայտարարություն: Սրա բումարանգը որտե՞ղ ենք զգալու, տեսնելու...»։

Նույն շարքից