Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին քաղաքական տարաձայնությունները խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով լուծել

analitik.am

 

ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«Մենք ուշադիր հետեւում ենք մեր գործընկեր-երկրում` Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Կարեւոր է խուսափել այնպիսի բառերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության»,- գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Նույն շարքից